Վրաց ընդդիմադիրները կոչ են արել սեփական գրիչներով գնալ ընտրատեղամասեր

22:00 • 30.09.12

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախօրեին ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչները կոչ են արել կողմնակիցներին սեփական գրիչներով այցելել ընտրատեղամասեր, հայտնում է vz.ru-ի թղթակիցը Թբիլիսիից։

 

 

Ընդդիմադիր կոալիցիայի ներկայացուցիչների խոսքով՝ Թբիլիսիի Նաձալադևի շրջանի ընտրատեղամասերում հայտնաբերվել են գրիչներ, որոնց թանաքն անհետանում է գրելուց 15-20 րոպե անց։

 

«Ձեզ հետ բերեք գրիչներ»,- հայտարարել է Գելա Բացանկալաշվիլին։

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ մեկնաբանություն չի արել։



Ի դեպ, այսօր Համայն Վրաց Պատրիարք Իլյա Երկրորդը կոչ է արել չկեղծել ընտրությունները։

 

Վրաստանում կա ավելի քան 3,6 մլն ընտրող։ apsny.ge-ի համաձայն՝ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հոկտեմբերի 20-ին։