Սիրիայում գրոհայինները Էլ Հեյդարիա գյուղում 17 մարդ են սպանել, գյուղը թալանել և բնակիչներին պատանդ տարել

23:11 • 30.09.12

Ավելի քան 17 մարդ է սպանվել այսօր «կոտորածի հետևանքով, որը կազմակերպել են ահաբեկիչները» Էլ Հեյդարիա բնակավայրում, որը Հոմս նահանգի Էլ Քուսեյր քաղաքի մոտ է գտնվում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությւոնը` հղում կատարելով Սիրիայի պետական «Սուրիա» հեռուստաալիքին:

 

«Զինված ահաբեկիչները հարձակվել են բնակավայրի վրա, գնդակոծել են ականանետերից և գնդացիրներից: Դրա հետևանքով ավելի քան 17 բնակիչ սպանվել է, մնացածները պատանդ են վերցվել: Պատանդ տարված մարդկանց թիվը դեռ անհայտ է», - ասվում է հաղորդագրության մեջ:


Գյուղի տներն ամբողջովին թալանվել են:


  Էլ Հեյդարիա գյուղի վրա հարձակման պատճառներն անհայտ են: Սակայն բացառված չէ, որ դա կրոնական հիմքով է պայմանավորված: Գյուղի բնակիչներն իսլամական մուրշիդիթ ուղղության հետևորդներ են, որոնք շատ մոտ են ալաուիներին: