Ճապոնիայում «Ջելավատ» թայֆունի հետևանքով 1 մարդ զոհվել, ավելի քան 160-ը վիրավորվել է

22:56 • 30.09.12

Ճապոնիային վրա հասած «Ջելավատ» թայֆունի հետևանքով այսօր Օկինավա պրեֆեկտուրայում զոհվել է 1 մարդ։ Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով ճապոնական իրավապահ մարմիններին, տարերային աղետից տուժածների թիվն արդեն գերազանցում է 160-ը։

 

Ներկայիս դրությամբ թայֆունն արդեն հասել է ճապոնական Հոնսյու կղզուն և ավելի քան 50 կմ/ժ արագությամբ մոտենում է մայրաքաղաքին։ Այս կապակցությամբ երկրի կենտրոնական շրջաններում ավելի քան 140 000 մարդու խորհուրդ է տրվել տարհանվել, սակայն բնակիչները չեն շտապում լքել իրենց տները։