Իշխանամետ ընտրողների շրջանում նախընտրելի թեկնածուն Սերժ Սարգսյանն է. Ա. Ադիբեկյան
ՀՀ նախագահի միասնական թեկնածուի դերում իշխանամետ ընտրողները, որոնք դեմ են արմատական փոփոխություններին և ավանդաբար իրենց ձայնը տալիս են իշխանություններին, առավելապես տեսնում են Սերժ Սարգսյանին, այսօր «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց իշխանամետ հանրային կարծիքը:
«Ընտրողների իշխանամետ հատվածը ՀՀ նախագահի ցանկալի թեկնածու է տեսնում 33,5%-ով Սերժ Սարգսյանին, 6,3%-ը գործող նախագահին անցանկալի է համարում»,– այսօր հրավիրված ասուլիսին ասաց Ադիբեկյանը:
«Ռոբերտ Քոչարյանին ցանկալի է համարում 10,1%-ը, անցանկալի՝ 7,7%-ը, Արթուր Բաղդասարյանին 2,7%-ը ցանկալի է համարում, 3,2%-ը՝ անցանկալի»,– ասաց նա»,– ավելացնելով, որ այլ թեկնածուներին ցանկալի է համարում 2,4%-ը, իսկ 0,6%-ն՝ անցանկալի։
Նա նաև հստակեցրեց, որ այլ թեկնածուների մեջ մտնում են գործող վարչապետ Տիգրան Սարգսյանը և «ՎիվաՍելլ–ՄՏՍ» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հարցումը, ըստ Ադիբեկյանի, անցկացվել է սեպտեմբերի 21-22-ը բոլոր մարզերի 1600 ընտրելու իրավունք ունեցողների շրջանում: «Այսինքն՝ այստեղ ներկայացված է ակտիվ ընտրողների 60%-ի կարծիքը»,-ասաց նա:
Ադիբեկյանը բացատրեց, թե ինչու են Ռոբերտ Քոչարյանին նաև ներգրավել այս բաժնում: «Քանի որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ազգովի պետք է խնդրեն, որ ինքը վերադառնա, դա նշանակում է, որ երկու կողմից էլ պետք է խնդրեն, դրա համար էլ ընդգրկել ենք»,-ասաց նա:
Հարցին, թե ում կտան նույն ակտիվ ընտրողները իրենց ձայնը, եթե նախընտրածը չառաջադրվի: Այս դեպքում՝ Սերժ Սարգսյանին է նախընտրել 9,3%-ը, Ռոբերտ Քոչարյանին՝ 10,1%-ը, Արթուր Բաղդասարյանին՝ 2,7%-ը և 1,1%–ը՝ այլ թեկնածուների:
Հիշեցնենք, որ Նախորդ հարցման համաձայն՝ ընդդիմադիր նախընտրելի միասնական Գագիկ Ծառուկյանն էր:
«Ես միշտ սկսել եմ ընտրություններից 6 ամիս առաջ և երբեք չեմ սխալվել»,– ասաց Ահարոն Ադիբեկյանը:










