Կիրակի Հալեպում 235 ապստամբ է սպանվել

09:55 • 01.10.12

Սիրիայի Հալեպ քաղաքում կառավարական ուժերի և ապստամբների բախումների հետևանքով 235 ապստամբ է սպանվել, հայտնում է Al-Watan թերթը:


Զինված ապստամբները զոհվել են հուլիսից ի վեր պատերազմի թատերաբեմ դարձած Հալեպի համար մղվող նոր մարտերի ժամանակ. հինգշաբթի օրվանից Հալեպում աննախադեպ մարտեր են: Դրանց հետևանքով Ալ Նիրաբ տեղանքում ապստամբները 2 ուղղաթիռ են վնասել: Իսկ կառավարական ուժերը հարձակում են գործել մի քանի թաղամասերի վրա և ճակատամարտել Հալեպի հյուսիսի Ջանդուլ թաղամասում:

 

Al-Watan-ն անդրադարձել է նաև Հալեպի պատմական ժառանգության կորուստներին՝ գրելով, որ վառվել են 500-ից ավելի խանություներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 312-ով:

 

Շաբաթ հրդեհվել էր Միջին Արևելքի ամենալավ պահպանված հնագույն շուկաներից մեկը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն համաշխարհային ժառանգության տեղանք է հռչակել: Այս հրդեհը համարվում է ամենակործանարարը Սիրիայի ավելի քան մեկ ու կես տարվա հակամարտության ընթացքում: