Amazon-ի ինտերնետ- խանութում Դախաու մահվան ճամբարի նկարներով փազլներ են վաճառքի հանվել

15:33 • 01.10.12

Amazon-ի ինտերնետ-խանութում վաճառքի են հանվել Դախաու մահվան ճամբարի (Գերմանիա) դիակիզարանի վառարանների տեսքով փազլներ, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով «Ֆրանս Պրես» գործակալությանը։

 

252 մասնիկներից բաղկացած գլուխկոտրուկներն արժեն 24.99 դոլար, սակայն Amazon-ի գերմանալեզու կայքում դրանք հնարավոր չէ գնել։

 

Փազլները հավաքելու դեպքում ստացվում է համակենտրոնացման ճամբարի դիակիզարանի 2 վառարանների նկարը, ինչի կապակցությամբ ակտիվիստներն արդեն իրենց բողոքն են արտահայտել ՝ նշելով, որ «դա ապտակ է բոլոր այն մարդկանց, որոնց հաջողվել է ողջ մնալ համակենտրոնացման ճամբարում»։