Ռուսաստանում հերոինի շուկա բացած ադրբեջանցիների ձերբակալման համար հատուկ ջոկատայիններ են ներգրավվել (տեսանյութ)
ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են ադրբեջանից ժամանած և ծանր թմրանյութերի իրացում կազմակերպած մի ամբողջ խմբավորում, որը հիմնվել էր մերձմոսկովյան Եգորևսկ քաղաքում, հաղորդում է Life News Online-ը:
Հանցախումբը բաղկցած էր իսլամի ծայրահեղական աղանդ համարվող վահաբիզմի հետևորդներից: Նրանք հերոին էին մատակարարում Մոսկվայի արևելյան հատվածին: Մերձմոսկովյան քաղաքներով նրանք երթևեկում էին հրազենով և սառը ձենքով զինված:
Այդ իսկ պատճառով տեղի ոստիկանության օպերատիվ բաժնի աշխատակիցները, որոնք թմրավաճառների գործունեությունը լավ ուսումնասիրել էին, ձերբակալման համար դիմել էին իրենց գործընկեր հատուկ ջոկատայինների օգնությանը:
«Խմբի կազմակերպիչներից մեկը` 30-ամյա ադրբեջանցի տղամարդը ձերբակալվել էր քաղաքի կենտրոնում հերոյինի հերթական վաճառքի ժամանակ: Նա իրեն անչափ գռեհիկ է պահում՝ սպառնալով հատուկ ջոկատայիններին, նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն ձերբակալված էր», - ասել է Մոսկվայի շրջանի թմրավաճառության դեմ պայքարի դաշնային վարչության մամլո քարտուղար Եկատերինա Կոսովան:
Օպերատիվ տվյալներով, նրանց մոտ հայտնաբերված թմրանյութերը միայն մի փոքր մասն է այն քանակի, որը իրացնում էր խմբավորումը: Միայն մեկ շաբաթվա ընթացքում ադրբեջանցիները մոտ 1000 չափաբաժին էին վաճառում:










