«Կարիասիկա 2012» գեղեցկության մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը պատվիրել է հաղթողի սպանությունը

13:27 • 01.10.12

Բրազիլիայի Կարիասիկա քաղաքում անցկացված գեղեցկության մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրած Ադայեն Մատիասը, չդիմանալով պարտությանը, պատվիրել է հաղթող աղջկա՝ Ալինի Օլիվեյրայի սպանությունը, գրում է Daily Mail-ը։

 

Քաղաքի գեղեցկուհի ճանաչված 21-ամյա Օլիվեյրան հաղթանակից հետո հրավիրվել է նկարահանվելու երկրում հայտնի մի բոյբենդի երաժշտական տեսահոլովակում։ Սակայն նկարահանումներից մի քանի ժամ առաջ նրան սպանված են գտել իր՝ հյուրանոցի այգում։

 

Մարդասպանը եղել է Դևիդ Կորեյրան, ով, ինչպես պարզվել է հետաքննության արդյունքում, մրցույթում պարտված Մատիսի փեսացուն է։ Ավելի ուշ աղջիկն ու նրա ընկերը խոստովանել են, որ նախօրոք են ծրագրել գեղեցկուհու սպանությունը։

 

Մատիասի պատմելով՝ նա շատ է ընկճվել պարտությունից հետո, քանի որ վստահ էր, որ առաջին տեղն իրենը պետք է լիներ։ Ուստի խնդրել է իր փեսացուին իր հանդեպ տածած սերն ապացուցելու համար սպանել Օլիվեյրային։