Չավեսը խոստովանել է, որ համակրում է նախագահ Օբամային
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ եթե լիներ ԱՄՆ քաղաքացի, կքվեարկեր նախագահ Բարաք Օբամայի օգտին, հայտնում է Agence France-Presse-ը։
Չավեսի կարծիքով՝ Օբաման նույնպես կքվեարկեր իր օգտին, եթե մեծացած լիներ Կարակասի աշխատանքային թաղամասում։
«Օբաման վերջերս շատ խելացի ու արդար մի բան է ասել՝ Վենեսուելան սպառնալիք չէ ԱՄՆ-ի շահերի համար»,- ասել է Վենեսուելայի առաջնորդը՝ հավելելով, որ իր ամերիկացի գործընկերը «հաճելի տղա է»։
Ըստ նրա՝ նոյեմբերին կայանալիք երկու երկրների նախագահական ընտրություններում գործող նախագահների վերընտրվելու դեպքում Վենեսուելան ու ԱՄՆ-ն կարող են սկսել նորմալ հարաբերությունների նոր շրջան։ Վենեսուելայի նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 7-ին, իսկ ամերիկացիները նախագահ կընտրեն նոյեմբերի 6-ին։
Չնայած Չավեսի ջերմ խոսքերին,երկրների միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ, իսկ 2010թ.-ից ամերիկացի և վենեսուելացի դիվանագետները համապատասխանաբար Կարակասում և Վաշինգտոնում չեն աշխատում։
Չավեսն իշխանության ղեկին է գտնվում 1999թ.-ից, իսկ Օբաման՝ 2008թ.-ից։










