«Մանկական Եվրատեսիլ 2012»-ում Հայաստանը կներկայացնի Compass band խումբը (տեսանյութ)

11:12 • 01.10.12

Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նախօրեին կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի հայաստանյան եզրափակիչ փուլը:
 

 17 մասնակիցներից հաղթող ճանաչվեց 5 տղաներից բաղկացած Compass band խումբը։
 

Մրցույթի հաղթողը որոշվեց ժյուրիի և հեռուստադիտողների sms քվեարկության միջոցով։
 

«Մանկական Եվրատեսիլ 2012» երգի մրցույթն այս տարի տեղի կունենա Ամստերդամ քաղաքում՝ դեկտեմբերի 1-ին։
Տղաները մրցույթին կներկայանան Sweetie baby երգով։