Costa Concordia-ի անձնակազմն արժանացել է «Տարվա նավաստիներ» կոչմանը
Տարեսկզբին իտալական Ջիլիո կղզու ափերի մոտ խորտակված Costa Concordia շքեղ զբոսանավի անձնակազմը Լոնդոնում արժանացել է «Տարվա նավաստիներ» կոչմանը, գրում է Euromag-ը՝ վկայակոչելով բրիտանական The Telegraph-ին։
Հեղինակավոր մրցանակը շնորհվել է նավաստիներին Lloyd’s List Global Awards մրցանակաբաշխության շրջանակներում։
Միջոցառման կազմակերպիչները նշել են, որ «նավաբեկման գիշերը զբոսանավի անձնակազմի անդամների պահվածքն արիության ու արհեստավարժության հիանալի օրինակ են»։
Իսկ ինչ վերաբերում է զբոսանավի կապիտան Ֆրանչեսկո Սկետինոյին, ով լքել է խորտակվող Costa Concordia-ն, նա մեղադրվում է նավաբեկության և ոչ կանխամտածված սպանության մեջ։ Նրա գործով դատական լսումը տեղի կունենա Գրոսետոյում՝ հոկտեմբերի 15-ին։
Costa Concordia-ի նավաբեկությունը համարվում է վերջին տասնամյակի ընթացքում ամենախոշոր ծովային աղետներից մեկը, ինչի հետևանքով 32 մարդ է զոհվել։










