Հայաստանի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

16:05 • 01.10.12

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին՝ հոկտեմբերի 1-ի առավոտյան ժամը 06:20-ից Հայաստան բնական գազի մատակարարումը երեք օրով դադարեցնելու մասին:

 

Ինչպես տեղեկացնում է «ՀայՌուսգազարդ»-ի պաշտոնական կայքէջը, վրացական ընկերությունը նախատեսում է վերականգնողական աշխատանքներ իրականացնել Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա:
 

 

Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: