ԱՄՆ դեսպանատունը Վրաստանի իր քաղաքացիներին խստորեն հորդորում է խուսափել ցույցերից և զգույշ լինել

21:25 • 01.10.12

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը Վրաստանում գտնվող իր քաղաքացիներին խստորեն հորդորում է չհայտնվել ցույցերի անցկացման հնարավոր վայրերում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով ամերիկյան դիվանագիտական առաքելության կայքին:


«Չնայած ենթադրվում է, որ բողոքի ակցիաները խաղաղ բնույթ կկրեն, սակայն դրանք կարող են անկարգությունների վերաճել, որոնց հետևանքները անկանխատեսելի կլինեն: Պետք է հնարավորինս խուսափել այդ միջոցառումներից:

Եղեք աչալուրջ և հետևեք նրան, թե ինչ է տեղի ունենում ձեր շուրջ, ինչպես նաև հետևեք տեղական լրատվամիջոցների հաղորդումներին», - հայտարարել է դեսպանատունը: