Հայիթիում ցուցարարները պահանջում են նախագահի հրաժարականը
Հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում՝ պահանջելով նախագահ Միշել Մարտեիի և կառավարության հրաժարականը, հայտնում է BBC-ն։
Ցուցարարները նախագահին մեղադրում են կաշառակերության մեջ, ինչպես նաև դժգոհում պարենային ապրանքների գնաճից։
Նրանք հայտարարել են, որ Մարտեին 2011 թ. ընտրվելուց հետո շատ սխալներ է թույլ տվել, չի կատարել նախընտրական խոստումները՝ չի ապահովել համընդհանուր անվճար ուսուցում և ավերիչ երկրաշարժից տուժածներին բնակության վայրով։
Որոշ ցուցարարներ իրենց ձեռքերում պահել են կարմիր քարտեր, որոնք որոշ սպորտաձևերում դատավորները ցույց են տալիս դաշտից հեռացվող մարզիկներին։










