Վրաստանի ընդդիմության առաջնորդ Իվանիշվիլին ողջունել է իր կողմնակիցներին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին այսօր երեկոյան ելույթ է ունեցել Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ էքզիթ-փոլերի տվյալների հրապարակումից հետո, որոնց տվյալներով հաղթանակ է տարել ընդդիմադիր կոալիցիան, նա շնորհավորել է իր կողմնակիցներին հաղթանակի կապակցությամբ:
Իվանիշվիլին, մասնավորապես, հայտարարել է, որ «այժմ պետք է հանդարտություն պահպանել և սպասել հաղթանակի պաշտոնական ձևակերպմանը»:










