Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են ԼՂ խնդիրը
Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 28-ին կայացել է ՌԴ և ՀՀ արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի ու Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, մի շարք ոլորտներում համագործակցության հիմնական ուղղություններն ու հեռանկարները, բարձր մակարդակի համապատասխան պայմանավորվածությունների իրականացման ուղիներն ու իրավապայմանագրային բազայի կատարելագործումը։
Հատուկ ուշադրություն է դարձվել եվրասիական տարածքում ինտեգրման գործընթացների թեմատիկային, ներառյալ՝ ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի հետ համագործակցության շրջանակներում։
Նախարարները կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակի վերաբերյալ։










