Ֆինլանդիայում տղամարդն աճուրդի է հանել սեփական կնոջը

12:30 • 01.10.12

Ֆինլանդիայի ամենահայտնի ինտերնետ-աճուրդի ադմինիստրատորները ստիպված են եղել լուծել մի շատ նուրբ խնդիր, քանի որ մասնակիցներից մեկը վաճառքի է հանել սեփական կնոջը, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը։

 

Ինչպես գրում է «Իլտալեհթի» թերթը, Հելսինկիի արվարձաններից մեկի բնակիչն իր կնոջ համար բավական համեստ մեկնարկային գին է նշանակել՝ ընդամենը 5 եվրո և պարզաբանել, որ որոշել է վաճառել կնոջը, քանի որ նա «անտանելի է և անպիտան», փնթփնթան է, արագ զայրանում է, դժվար է նրա բերանը փակել կամ խաբել։ Այլ թերություններից ամուսինը նշել է «միշտ այրված կերակուրը», սակայն միևնույն ժամանակ խոստովանել է, որ «մակարոնը ստացվում է բավականին լավ»։

 

Գնորդներին բավական կոպիտ ձևով առաջարկվել է վերցնել կնոջն «անմիջապես տանից և որքան հնարավոր է արագ»։

 

Հայտարարությունից պարզ չէ, թե քանի տարեկան է կինը, սակայն ամուսինը բավական լավ է ներկայացրել նրա կանացի առավելությունները։ Հաշված ժամերի ընթացքում մեկնարկային գինը 5 եվրոյից բարձրացել է մինչև 100 հազ։


Կնոջը վաճառելու մասին տեղեկությունը հայտնվել է մամուլում, ինչի արդյունքում աճուրդի աշխատակիցները ջնջել են հաղորդագրությունը՝ չսպասելով բացատրության՝ արդյոք դա իրոք մարդ վաճառելու փորձ է եղել, թե հանգստյան օրվա յուրահատուկ կատակ։