Մոտոցիկլով մահապարտ ահաբեկիչը 14 մարդու է սպանել Աֆղանստանում

11:46 • 01.10.12

Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը մոտոցիկլով հարձակում է իրականացրել, ինչի հետևանքով զոհվել է 14 մարդ, հայտնում է Associated Press-ը:

 

Աֆղանստանի արևելքում՝ Քհոսթում, մահապարտ ահաբեկիչը պայթուցիկներով համալրված մոտոցիկլով ներխուժել է տեղական և արտասահմանյան պարեկային խմբի կայանատեղի: 14 զոհերի թվում են նաև ՆԱՏՕ-ի զինվորականները և նրանց թարգմանիչը: Կա 6 զոհ քաղաքացիական անձանց ու 4 զոհ ոստիկանների շրջանում:

 

Կան տասնյակ վիրավորներ: Միայն քաղաքի հիվանդանոցում 30 տուժած է գտնվում:

 

Ահաբեկչության պատասխանատավությունը ստանձնել է «Թալիբան»-ը: