ԼՂՀ-ում զինակոչիկը զորավարժության ժամանակ է զոհվել

18:23 • 01.10.12

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ անցկացված զորավարժության մարտական հրաձգության փուլի ընթացքում սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում զոհվել է 27-ամյա զինապարտ նռնակաձիգ, շարքային Գարիկ Յակովի Ղազարյանը, այս մասին տեղեկացնում է LՂՀ պաշտպանության նախարարությունը։


ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը և բանակի ողջ անձնակազմը խորապես ցավակցում է Գարիկ Յակովի Ղազարյանի ընտանիքի անդամներին հարազատներին ու կիսում նրանց ծանր վիշտը։


Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն, ասվում է ԼՂՀ ՊԲ հաղորդագրությունում: