Լոռիում 50-ամյա տղամարդը ժայռից ընկել է և մահացել

09:09 • 01.10.12

Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 21.41-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Լոռի բերդ գյուղում ժայռից մարդ է ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:


Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Փրկարարները ձորից դուրս են բերել և շտապօգնության աշխատակիցներին հանձնել Լոռի բերդ գյուղի բնակիչ 50-ամյա Հովիկ Բադալյանի դին: