Խոսրովի արգելոցի որսագողության մեջ մեղադրվողի հարազատները պնդում են, որ նա անմեղ է (տեսանյութ)
«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունը տեսանյութ է տեղադրել YouTube սոցիալական կայքում, որում Գառնի գյուղի բնակիչ, ջրային մատակարարումների պահպանության ծառայության աշխատակից Նորիկ Սարգսյանի մայրը հերքում է սեպտեմբերի 30-ին Ոստիկանության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 25-ին Խոսրովի արգելոցի «Կաքավաբերդ» հատվածում որսագողություն կատարած անձը նրա որդին է:
«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության մի քանի անդամներ, ոստիկանության կողմից հաղորդագրության տարածումից անմիջապես հետո՝ սեպտեմբերի 30-ի երեկոյան, կասկածներ ունենալով, որ բացահայտվել է ոչ իրական մեղավորը մեկնել են Գառնի և այցելել Նորիկ Սարգսյանի ընտանիքին։
Նախաձեռնության անդամների հետ զրույցում Նորայր Սարգսյանը և Նորայր Սարգսյանի ընտանիքի անդամներն ու հարազատները փաստել են, որ վերջինս ոչ մի առնչություն չունի կատարված որսագողության հետ։
Ըստ նախաձեռնության հաղորդագրության՝ քանի որ Նորիկ Սարգսյանը գտնվում էր բարոյահոգեբանական ծանր վիճակում, ընկճված էր, հետևաբար, հրաժարվել տեսախցիկի առջև հարցազրույց տալ:
Փոխարենը խոսել է նրա մայրը և զոքանչը: Նորիկի մայրն ասում է, որ իր տղային տարել են քննչական բաժին և նա չի ունեցել փաստաբան։ Այդ իսկ պատճառով նրա հարազատները պահանջում են փաստաբանի պարտադիր ներկայություն հարցաքննության ժամանակ, հակառակ դեպքում դա կդիտվի իրավապահ մարմինների կողմից որպես օրենքի կոպիտ խախտում:
Այս պահի դրությամբ Նորիկ Սարգսյանը գտնվում է Արարատի մարզի քննչական բաժանմունքում և իրավապահ մարմիններից պահանջում է փաստաբանի պարտադիր առկայություն:
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Ստորև ներկայացնում ենք նաև դեպքի առնչությամբ Նորիկ Սարգսյանի բացատրությունները ոստիկանական բաժանմունքում։










