Ոչ մարտական պայմաններում 18-ամյա զինվոր է զոհվել
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին ոչ մարտական պայմաններում զոհվել է ՀՀ ԶՈւ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային 18-ամյա Մնացական Թորգոմի Մնացականյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պաշտպանության նախարարության կայքից։
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Պատահարի մանրամասներ կհաղորդվեն լրացուցիչ:










