Սիրիայի արտգործնախարարը ՄԱԿ-ի ամբիոնից ընդդիմությանը երկխոսության կոչ է ուղղել

23:25 • 01.10.12

Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալեմը այսօր ՄԱԿ-ի ամբիոնից պահանջել է Սիրիայի հարևան երկրներից դադարեցնել սիրիական ընդդիմության աջակցությունը ճգնաժամի հաջող կարգավորման համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:


«Սիրիայում բոլոր տեսակ միջազգային ջանքերի հաջողությունը, ի հավելում սիրիական կառավարության պարտավորությունների, պահանջում է  պարտավորություներ նաև պետությունների, որոնք աջակցում են իմ երկրի զինված խմբավորումներին», - ասել է Մուալեմը:


Մասնավորապես նա նշել է Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Կատարը և Լիբանանը, որոնց Սիրիան մեղադրում է «ահաբեկչական խմբերին» զենքի մատակարարման, ֆինանսավորման, նախապատրաստման և թաքցման մեջ:


«Ես ազգային ընդդիմությանը առաջարկում են միասին աշխատել, որ դադարեցվի սիրիական արյան հեղումը, և նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- նշել է Մուալեմը:

 

Միևնույն ժամանակ Սիրիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով, «Սիրիայի դռները, ինչպես և սիրտը, պետք է բաց լինեն յուրաքանչյուրի համար, ով կառուցողական երկխոսության ցանկություն ունի»:


«Այդ նպատակով, ես կոչ եմ անում բոլոր երկրներին, որոնք ներկայացված են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, բռնության դադարեցման համար ահաբեկչական խմբերի վրա ճնշում գործադրել` զենքի մատակարարման, ֆինանսավորման, նախապատրաստման և ապաստան տրամադրելու դադարեցման միջոցով», - ասել է Սիրիայի արտգործնախարարը:


Երկրորդ հերթին, նրա խոսքով, համաձայնության ձեռքբերումից հետո ազգային երկխոսության արդյունքը կլինի երկրի «ապագա ուղղու» նախապատրաստումը` առավել «բազմակարծիք և ժողովրդավարական» պետության կառուցման միջոցով: