Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը հասել է 93 000-ի

16:03 • 01.10.12

Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականների թիվը հասել է 93 576-ի, նշվում է Թուրքիայի տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հարցերի ծառայության հաղորդագրության մեջ։

 


Haber7-ի փոխանցմամբ՝ ցայսօր Թուրքիայի տարածք է անցել ավելի քան 133 000 սիրիացի, որոնց մի մասն այնուհետ վերադարձել է հայրենիք։



Սիրիայում կառավարական ուժերի և զինված ընդդիմության միջև ավելի քան 1,5 տարի տևող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է մոտ 20 000 մարդ, ավելի քան 230 000-ը դարձել է փախստական, մոտ 3 մլն-ը մարդասիրական օգնության կարիք ունի։