Սիրիական Սալքին քաղաքում ռմբակոծման հետևանքով 12 մարդ է զոհվել

12:38 • 01.10.12

Սիրիայի կառավարական ուժերի ռմբակոծման հետևանքով Իդլիբ նահանգի Սալքին քաղաքում առնվազն 12 մարդ է զոհվել, գրում է The Washinghton Post-ը՝ վկայակոչելով ընդդիմադիրներին։

 

Թուրքիայի հետ սահմանից 6 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքում զոհվածների թվում կա 5 երեխա։

 

Ըստ Սիրիայում մարդու իրավունքների ուսումնասիրության կենտրոնի տվյալների՝ ակնկալվում է, որ ռմբակոծման հետևանքով զոհերի թիվը զգալի կավելանա՝ հասնելով 30-ի, քանի որ բազմաթիվ վիրավորների վիճակը ծանր է։