Սպիտակում 83-ամյա կնոջ հանձնարարությամբ ապօրինաբար ծառ է հատվել

10:38 • 01.10.12

Սեպտեմբերի 30-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի կին հատել է տալիս Այգեստան թաղամասով անցնող գետի եզրին գտնվող ծառերը:

 

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, 1929թ ծնված Քնարիկ Ա.-ի հանձնարարությամբ` 1958 թ. ծնված Վարուժան Մ.-ն բենզասղոցով հատել է անտառային ֆոնդի մեջ չմտնող, Սպիտակ համայնքի սեփականությունը հանդիսացող, Այգեստան փողոցին զուգահեռ հոսող Փամբակ գետի ափին գտնվող ուռենի տեսակի ծառ և ճյուղեր:

 

Փայտանյութն առգրավվել է: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Կատարվում է հետաքննություն: