Իվանիշվիլիի որդին խախտել է Վրաստանի ընտրական օրենսդրությունը

21:21 • 01.10.12

Վրաստանի ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդի որդին` Ուտա Իվանիշվիլին խախտել է ընտրական օրենսդրությունը` ընտրության գնալով «Վրացական երազանքի» վերնաշապիկով, ինչի համար նա 1000 լարի (մոտ 250 հազար դրամ) տուգանք պետք է վճարի, հաղորդում է apsny.ge գործակալությունը:

 

Վրացական ԿՀՎ-ի իրավաբան Լելա Թալիաուրիի խոսքով, ընտրության օրը ընտրատեղամասերում քարոզչությունը արգելված է, և դա օրենքով պատժվում է 1000 լարի տուգանքով:

 

Ուտա Իվանիշվիլիի Ֆրանսիայում ընտրելու վերաբերյալ տեսանյութը տեղադրվել է Բիձինա Իվանիշվիլիի Ֆեյսբուքի պաշտոնական էջում:

 

Ընտրելուց հետո Ուտա Իվանիշվիլին բոլորին կոչ է արել ընտրության գնալ և կատարել իրենց քաղաքացիական պարտքը: