Այսօրվանից Ադրբեջանում արգելված են ՎԱԶ 21144-ն ու ՎԱԶ 21154-ը
Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հոկտեմբերի 1-ից արգելել է ՎԱԶ 21144 և ՎԱԶ 21154 մակնիշի մեքենաների ներմուծումն այդ երկիր, հայտնում է Trend-ը:
Ադրբեջանում ճանապարհային անվտանգության նոր չափանիշերի համաձայն՝ ներմուծվող մեքենաները պետք է ABS հակաարգելափակիչ համակարգ ունենան և առնվազն մեկ անվտանգության բարձիկ: Նշվածներից զուրկ են ՎԱԶ 2107-ը, ՎԱԶ 2114-ը և ՎԱԶ 2115-ը, որոնք էլ հենց արգելվել էին մայիսի 1-ից:
Ավելի վաղ Ադրբեջանում արգելվել էր EVRO-2-ի արտանետումների չափանիշերին չհամապատասխանող մեքենաների ներկրումը:










