Վենեսուելայի ընդդիմությունը բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել
Ավելի քան 100 հազար մարդ է մասնակցել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում անցկացված ընդդիմության հանրահավաքին՝ աջակցություն հայտնելով նախագահի ընդդիմադիր թեկնածու Էնրիկե Կապրիլեսին, հայտնում է BBC-ն։
Ընդդիմության միասնական թեկնածուն քննադատել է գործող նախագահ Ուգո Չավեսին չկատարված խոստումների համար։
Նա պահանջել է անցկացնել ընդդիմության երեք ակտիվիստների սպանության հետաքննություն, ովքեր զոհվել էին նախորդ շաբաթ Բարինաս նահանգում ցույցի ընթացքում։
Կապրիլեսը նշել է, որ սա ընդդիմության կողմնակիցների ամենախոշոր հավաքն է երկրի պատմության ընթացքում։
«Բոլիվարի պողոտան չափազանց փոքր է մեզ համար», -հայտարարել է նախագահի թեկնածուն՝ նկատի ունենալով Վենեսուելայի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը։
«Արդարություն նախ և առաջ» ընդդիմադիր կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ Բարինոսում՝ Չավեսի հայրենի նահանգում, ցույցը պետք է կայանար շաբաթ, սակայն բոլոր ճանապարհներն արգելափակված են եղել կառավարության կողմնակիցների կողմից։










