American Express-ը 112,5 միլիոն դոլար տուգանք պետք է վճարի

02:05 • 02.10.12

American Express ֆինանսական ընկերությունը ԱՄՆ-ում 112,5 միլիոն ԱՄՆ դոլարի տուգանքի է ենթարկվել սպառողների պաշտպանության օրենքների խախտման համար, հաղորդում է BBC-ն:


Ընկերությունը պարտավոր է իր սպառողներին վճարել 85 մլն ԱՄՆ դոլար: Ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների պաշտպանության վարչությունը հայտնաբերել է, որ American Express-ը անարդար մոտեցում է ցացաբերել նոր հաճախորդների հանդեպ, ինչպես նաև խտրական քաղաքականություն է վարել որոշ տարիքային խմբերի ներկայացուցիչների հանդեպ:


Կարգավորիչ մարմինը նաև գտնում է, որ ընկերությունը անօրինական կերպով իր հաճախորդների հաշվից ն վճարումներ է դուրսգրել և վարկերի ուշացման վերաբերյալ սխալ հաղորդագրություններ է ուղարկել: