Անթալիայի ռեստորաններից մեկի մատուցողների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել 10 հազար դոլար թեյավճարի պատճառով

16:04 • 02.10.12

Թուրքիայի Անթալիա քաղաքի հեղինակավոր ռեստորաններից մեկի տերը դատի է տվել իր մատուցողներից 2-ին, ովքեր ծեծել են իրար 10 հազար դոլար թեյավճարի պատճառով, գրում է Euromag-ը՝ վկայակոչելով Antalya Today-ին։

 

Տղամարդկանց միջև ծագած վեճի պատճառով ռեստորանի գույքի զգալի մասը վնասվել է, բացի այդ, տուժել է նաև հաստատության անունն ու հեղինակությունը։

 

Ինչ վերաբերում է աննախադեպ առատ թեյավճարին, ապա այն թողել է ռուս գործարար Թելման Իսմաիլովը։
Այժմ ռեստորանի տերը պահանջում է, որպեսզի մատուցողները փոխհատուցեն իրեն պատճառած վնասը, ինչպես նաև պնդում է, որ Իսմաիլովը որպես վկա  ներկա գտնվի դատական լսման ժամանակ։