ԵԽԽՎ-ում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը

11:00 • 02.10.12

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի շրջանակներում հոկտեմբերի 1-ին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը։

 

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ի թղթակիցը ԵԽԽՎ-ից, հանդիպումը կայացել է ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի մասնակցությամբ։ Ադրբեջանական կողմը ներկայացրել է Սամեդ Սեիդովը, իսկ հայկական կողմը՝ Դավիթ Հարությունյանը։

 

Ըստ ԱՊԱ-ի՝ կողմերը հրաժարվել են նշել , թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպմանը։