Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցիների վերակառուցման աշխատանքներին օժանդակում է ԱՄՆ դեսպանատունը

09:36 • 02.10.12

Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը «հատուկ նախագծեր» ծրագրի շրջանակներում շարունակում է անտիկ հուշարձանների, այդ թվում՝ հայկական եկեղեցիների վերակառուցումը, տեղեկացնում է «Ակօս»-ը։
 

Նախարարության 2011թ.-ի տարեկան հաշվետվության մեջ տեղեկություն կա, որ որոշ եկեղեցիների վերակառուցման աշխատանքները ֆինանսավորում է ԱՄՆ-ում Անկարայի դեսպանատունը։
 

Դեսպանատունը, մասնավորապես, ֆինանսավորում է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերակառուցման աշխատանքները։
 

Անհրաժեշտ ֆինանսական միջոցներ են հայթայթվել նաև Անիի մայր տաճարի վերանորոգման համար։

 

Զեկույցում անդրադարձ է արվում Կարսի Տիգրան Հոնեցի եկեղեցուն, Անիի մայր տաճարին, Սուրբ Ամենափրկիչ, Սուրբ Գրիգոր եկեղեցիներին, Նեմրութ լեռան վրա գտնվող հուշարձաններին։
 

Համաձայն զեկույցի՝ Կարսի Տիգրան Հոնեցի եկեղեցու վերակառուցման նախագիծը հաստատվել է։ Աշխատանքներին մասնակցում է նաև Համաշխարհային հուշարձանների ֆոնդը։