Ռուսաստանում թատրոնի տեխնիկը ծեծի է ենթարկել դերասանուհուն

11:13 • 02.10.12

Մոսկվայում ծեծի է ենթարկվել «Սովրեմեննիկ» թատրոնի դերասանուհի Լիլիա Ազարկինան, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով թատերական շրջանակներից իր աղբյուրին:

 

Ըստ այդմ՝ դերասանուհուն ծեծի է ենթարկել նույն թատրոնի տեխնիկական աշխատակիցը: 36-ամյա տղամարդը շաբաթ օրը թատրոնի տարածքում մի քանի անգամ հարվածել է Ազարկինայի գլխին:

 

Ծեծի հետևանքով դերասանուհին գլխուղեղի ցնցում է ստացել, վնասվել է աչքը, կոտրվել դիմային ոսկորներից մեկը:

 

Իրավապահները հաղորդել են, որ «Սովրեմեննիկ»-ի տեխնիկը խոստովանել է մեղքը: