Ադրբեջանը իր ռազմաբազաները Իսրայելին չի տրամադրի. Ադրբեջանցի դեսպան
Ադրբեջանը Իսրայելի տրամադրության տակ չի դնի իր ռազմաբազաները, Հրեական պետության կողմից իրանական միջուկային օբյեկտների դեմ հարձակման պարագայում, այս մասին, News International պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանում Ադրբեջանի դեսպան Դագշին Շիքրովը, որը փոխանցում է MIGnews.com-ը:
«Նման բան նույնիսկ որևէ մեկի մտքով չպետք է անցներ, հաշվի առնելով այն փաստը, որ Իրանի բնակչության զգալի մասը` ադրբեջանցիներ են»,– ասել է նա։
«Եվ, ավելին, Ադրբեջանն այլ երկրների գործերին չմիջամտելու քաղաքականություն է վարում: Ադրբեջանը Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ է, և որևէ մեկը կասկած չպետք է ունենա նրանում, թե այն կարող է թույլ տալ իր տարածքը օգտագործել անդամ այլ պետության դեմ»,– ավելացրել է նա:
Շիքրովը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը աջակցում է Պաղեստինի անկախ պետության կազմավորմանը` Երուսաղեմ մայրաքաղաքով և Ադրբեջանը Իսրայելի դիրքերից հանդես չի գա այնքան ժամանակ, քանի դեռ նման պետություն չի կազմավորվել:
Նույն հարցի վերաբերյալ, Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղար Ռեշադ Քարիմովը հայտարարել է. «Որևէ երրորդ կողմ չի կարող Ադրբեջանի տարածքը օգտագործել Իրանի դեմ հարձակման համար: Այդ ամենը` մաքուր շահարկում է»:










