Մոսկվայում 100 փամփուշտ են արձակել հայ գործարարի վրա (տեսանյութ)

14:19 • 02.10.12

Մոսկվայի հյուսիսում զինված հարձակում է տեղի ունեցել Toyota Land Cruiser  մեքենայի վրա, որի հետևանքով վարորդը զոհվել է, հայտնում է Life News-ը: Զոհը 45-ամյա գործարար Սերգեյ Բելգարյանն է:

 

Միջադեպը տեղի է ունեցել Կրոնշտադի բուլվարում հոկտեմբերի 2-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում: Անհայտ տղամարդը Կալաշնիկովի ինքնաձիգից կրակ է բացել Toyota ջիփի վրա:

 

Հարևանները պատմել են, որ Բեգլարյանը,սովորաբար, մեքենան թողնում է ստորգետնյա ավտոկայանատեղիում, իսկ այս անգամ չի հասցրել. հենց մոտեցել է, կրակոցներ են հնչել:

 

Դեպքի վայրում մոտ 100 պարկուճ է հայտնաբերվել: Պարզվել է, որ վիրավոր վարորդը մի քանի մետր ևս առաջացել է մեքենայով և բախվել տեղական մի ավտոմեքենայի: Նա մահացել է տեղում:

 

Ըստ որոշ տվյալների՝ հնարավոր է Բելգարյանի վրա կրակ է բացվել միանգամից 2 հրազենից, ինչով և պայմանավորված է պարկուճների նման քանակությունը: Հայտնի է դարձել նաև, որ դեպքի վայրից մարդասպանը հեռացել է ոտքով: