Նյու Յորքում 6-ամյա երեխան ծեծել է իր 100 կգ-ոց մարզչին
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Քուինս թաղամասում 6-ամյա Ռոդրիգո Կապրիոն ծեծել է իր 100 կգ-ոց մարզիչ Ջոն Վեբսթերին, գրում է The New York Post-ը։
Տուժած կողմի պնդմամբ՝ առաջին դասարանցին այնպիսի վնասվածքներ է հասցրել, որ ինքը հոսպիտալացման կարիք է ունեցել։ Երեխայի «դաժան» հարձակման պատճառով մարզիչը կոտրել է իր կոճը և վնասել ծունկը, ինչի համար այժմ վիրակապով է ման գալիս։
«Ռոդրիգոյի մասին կարող եմ միայն ասել, որ նա հրեշտակի դիմակի տակ թաքնված սատանա է։ Այն, ինչ կատարվեց, շատ վիրավորական էր և նման էր գիշերային մղձավանջի»,- նշել է մարզիչը։
Երկուսի միջև վեճը ծագել է, երբ Վեբսթերը բարկացել է տղայի վրա, քանի որ վերջինն իր մի քանի ընկերների հետ փախել է դասից և գնացել դպրոցի ճաշարան։ Երբ մարզիչը փորձել է բռնել նրա ձեռքը, Ռոդրիգոն նրան մի քանի անգամ ուժեղ կծել է։ Իսկ երբ Վեբսթերը վերջիվերջո կարողացել է նրան հասցնել տնօրենի սենյակ, տղան ուժեղ հարվածել է նրա ոտքերին ու փախել։










