Երևան–Մեղրի ճանապարհին վթարի հետևանքով 23-ամյա վարորդը զոհվել. կա նաև մեկ վիրավոր

08:55 • 02.10.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 1-ին՝ ժամը 23.35-ին, տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհի 25 կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


ԱԻՆ կայքի համաձայն՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի պաջերո» մակնիշի 98 ԼՕ 999 պետհամարանիշով ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով վարորդ՝ 23-ամյա Գ. Հարությունյանը տեղում զոհվել է:


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևոր, 22-ամյա Ն. Խաչատրյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրի քաղաքի բժշկական կենտրոն:


Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: