Ավտովթար Բագրատունյացի բենզալցակայաններից մեկում. մեկ մարդ հոսպիտալացվել է
Արտակարգ իրավիճակներ նախարարություն այսօր՝ ժամը 00.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 42 շենքի մոտակայքում ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին, առկա է հրդեհի բռնկման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական և Ճգնաժամային կառավարման կենտրոնի Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Վոլքսվագեն պասսատ» մակնիշի 33 TR 831 և «ԲՄՎ» մակնիշի 26 ՕՏ 080 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան հարվածել է «Արտակ և Սամվել» բենզալցակայանին. ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:
Հհրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «ԲՄՎ» ավտոմեքենայի վարորդ` 1960 թ. ծնված Ա. Մարտիրոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:










