Տեխասի կալանավորներին ու բանտապահներին թույլատրվել է ընկերներ դառնալ Facebook-ում

10:34 • 02.10.12

Բնական երևույթ է, երբ կալանավորների և նրանց հսկիչների միջև ձևավորվում են, մեղմ ասած, ոչ այնքան ջերմ և հաճախ թշնամական  հարաբերություններ։ Բացառություն են ԱՄՆ-ի Տեխաս նահանգի բանտերը։ Այս նահանգի ազատազրկվածներին այսուհետ թույլատրվում է ընկերանալ հսկիչների հետ՝ Facebook սոցկայքում, գրում է YahooNews-ը։

 

Նման թույլտվության պատճառ է դարձել Հանթսվիլ քաղաքի բանտերից մեկում տեղի ունեցած միջադեպը, երբ հսկիչներից մեկը սոցկայքում բանտարկյալներից մեկին իր ընկերների ցուցակում ներառելու համար հեռացվել էր աշխատանքից։

 

Ոչ հիմնավոր պատճառով աշխատանքը կորցնելուց հետո, սերժանտ Հիթ Լառան դիմել է դատարան, ինչի արդյունքում համապատասխան վճիռ է կայացվել , համաձայն որի՝ այսուհետ օրինական է համարվում ազատազրկվածների և հսկիչների միջև ընկերությունը Facebook կայքում։