ԱՄՆ-ում խոզերը կերել են ֆերմերին

13:57 • 02.10.12

Ամերիկյան Օրեգոն նահանգում խոզերը կերել են 70-ամյա ֆերմեր Թերի Վենս Հարներին, հայտնում է interfax.ru-ն՝ վկայակոչելով BBC-ին։

 

Հարներն ատավոտյան տանից դուրս է եկել խոզերին կերակրելու և չի վերադարձել։ Ավելի ուշ խոզաբնում հայտնաբերվել են միայն մարմնի որոշ մասեր։ Մահվան հանգամանքների հետաքննությունը դեռևս ավարտված չէ, սակայն արդեն հայտնի է, որ խոզերից մեկն ագրեսիվ է եղել ֆերմերի հանդեպ։


Քննիչները չեն բացառում, որ ծեր ֆերմերը կարող էր մահանալ սրտի կաթվածից, որից հետո խոզերը կերել են նրա մարմինը։