Վրաստանի նոր խորհրդարանի 1-ին նստաշրջանը պետք է գումարվի մինչև հոկտեմբերի 20-ը
Վրաստանի նոր խորհրդարանի առաջին նստաշրջանը պետք է գումարվի մինչև հոկտեմբերի 20-ը: Ընտրությունների արդյունքների պաշտոնական հայտարարումից հետո նիստը պետք է նշանակի երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հաղորդում է Грузия Online-ը:
Երկրի սահմանադրության համաձայն՝ նոր խորհրդարանը աշխատանքի կանցնի, եթե հաստատվեն պատգամավորներից նվազագույնը երկու երրորդի լիազորությունները:
Մինչև առաջին նստաշրջանը նորընտիր պատգամավորները պետք է նարկոլոգիական ստուգում անցնեն:
Խորհրդարանի անդամը իրավունք չունի որևէ պետական պաշտոն զբաղեցնել, կամ բիզնես գործունեություն վարել:










