Հոնգկոնգի ափերի մոտ 2 նավերի բախման հետևանքով 36 մարդ է զոհվել
Հոնգկոնգի հյուսիսարևմտյան ափերի մոտ՝ Լամա կղզու մերձակայքում, 2 նավեր իրար են բախվել, ինչն էլ դարձել է 36 մարդու մահվան պատճառ, գրում է The Guardian- ը՝ վկայակոչելով Assocoated Press–ին։
Միջադեպի հետևանքով տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ըստ պաշտոնական տվյալների՝ որոնողափրկարարական աշխատանքները դեռևս շարունակվում են, սակայն ողջ մնացած ուղևորների գտնելու հավանականությունը շատ փոքր է։ Ուղևորներից 100 -ն արդեն փրկվել են և հոսպիտալացվել։










