Բիձինա Իվանիշվիլին Միխեիլ Սաակաշվիլիին կոչ է անում հեռանալ

21:00 • 02.10.12

«Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակը ընդունելուց հետո նախագահը պետք է նաև հաջորդ քայլը անի` հրաժարական տա, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


«
Նա չափազանց շատ սխալներ է կատարել, և, եթե նա դիմում գրի և պաշտոնից հրաժարվի, ապա արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելով, և նոր սահմանադրության համաձայն վարչապետի ընտրությամբ` նոր ամեն բան իր հունի մեջ կհայտնվի»,– ասել է նա:


«
Այլ պարագայում բազմաթիվ խնդիրներ կլինեն», - ավելացրել է Իվանիշվիլին: