Սա ժողովրդավարության իսկական դրսևորում է. ՀԱԿ պատգամավորը շնորհավորեց վրաց ժողովրդին

17:53 • 02.10.12

ՀՀ Ազգային ժողովում այսօր խորհրդարանական խմբակցությունների հայտարարությունների ժամին ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նախ շնորհավորեց վրաց ժողովրդին՝ ընդդիմության հաղթանակի առիթով:

 

«Մեզ հասած տեղեկություններով, որոնք դեռ նախնական են, հաղթանակ է տարել վրացական ընդդիմությունը: Մենք շնորհավորում ենք վրաց ժողովրդին կամք ցուցաբերելու համար: Սա նաև Սաակաշվիլիի հաղթանակն է, և այս քայլը խոսում է միայն նրա արժանապատվության մասին»,- ասաց Արամ Մանուկյանը:

 

Ըստ ՀԱԿ պատգամավորի՝ ընտրության լավագույն արդյուքն այն է, երբ իշխանությունն ընդունում է ընտրությունների արդյունքը. «Սա ժողովրդավարության իսկական դրսևորում է»,-ասաց նա: