Ռուսաստանում ինքնասպան է եղել 9-ամյա աղջնակին առևանգած գործարարը

19:06 • 02.10.12

Ռուսաստանցի ձեռնարկատեր Ալեքսանդր Մաքսիմովը, ով ձերբակալվել էր Դոնի Ռոստովում 9-ամյա Դաշա Պոպովային առևանգելու համար, ինքնասպանություն է գործել: Նա կախվել է իր խցում, հայտնում է RBC Daily-ն՝ ՆԳՆ-ի հայտարարության հիման վրա:

 

Այժմ հարցաքննվում են մեկուսարանի աշխատակիցները:

 

Մաքսիմովն աղջնակին առևանգել էր սեպտեմբերի 19-ին, հենց բնակելի շենքի մուտքի մոտից: Չարագործն աղջկան իր մոտ էր պահել մոտ 8 օր, մեծ մասը՝ մեքենայի բեռնախցում: Նա մտադիր է եղել կապվել աղջկա ծնողների հետ և փրկագին պահանջել: Պարզվել է, որ նա խոշոր գումար է պարտված եղել խաղատանը:

 

Մեկ շաբաթից ավելի Դաշա Պոպովային որոնել է մոտ 20 000 մարդ: