Ռուսաստանի իշխող կուսակցությունը պատրաստ է Վրաստանի հետ երկխոսության. Մեդվեդև

20:24 • 02.10.12

Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը պատրաստ է Թբիլիսիի հետ երկխոսություն սկսել ռուս-վրացական հարաբերությունների ապագայի վերաբերյալ, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:


«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը միշտ պահպանել է կապեր Վրաստանի տարբեր քաղաքական ուժերի հետ»,- ասել է Մեդվեդևը, մեկնաբանելով Վրաստանի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակը:


Մեդվեդևի խոսքով, Վրաստանում ընտրությունների արդյունքները վկայում են այն մասին, որ «այդ երկրի բնակչությունը փոփոխություններ է ցանկանում»: