Դիլիջանում ընտանիքի 8 անդամները և 2 հարևանները թունավորվել է սնկից

10:26 • 02.10.12

Շտապօգնության կայանից հոկտեմբերի 1-ին՝ ժամը 23.00-ին, Ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ Գոշ գյուղից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել գյուղի բնակիչներ` ամուսիններ Գագիկ Վերանյանը և Լուսիկ Գրիգորյանը, նրանց երեխաները` Անդրանիկ, Աղասի, Իվան, Մարիամ, Հայկուհի և Շուշան Վերանյանները, նրանց հարևանուհիներ Շուշանիկ Գրիգորյանը և Սուսաննա Սարգսյանը:

 

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, հիշյալ անձինք Գագիկ Վերանյանի տանը սունկ են կերել, ինչի հետևանքով իրենց վատ են զգացել և նույն օրը հարևանների ուղեկցությամբ տեղափոխվել հիվանդանոց:

 

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: