Volkswagen-ը նախատեսում է 3 տարի անց նոր Phaeton թողարկել
Volkswagen-ը նախապատրաստվում է իր նոր սերնդի դրոշակակիր սեդանի` Phaeton-ի թողարկմանը, որի նախագծման աշխատանքները արդեն մեկնարկել են, հաղորդում է Inside Line-ը:
«Մենք արդեն աշխատում ենք այդ մոդելի վրա»,- պարբերականին ասել է Volkswagen-ի նախագծման բաժնի ղեկավար Ուլրիխ Հակենբերգը:
Նրա խոսքով, նոր Phaeton-ը կառուցվելու է ընկերության հերթական մոդուլային հենահարթակի վրա, որում լայնորեն կկիրառվի ալիումին:
Սպասվում է, որ նոր սեդանը նախորդ սերնդից զգալիորեն թեթև կլինի, ինչի հաշվին կբարելավվի տնտեսման ցուցանիշները:
Բացի այդ, հնարավոր է հիբրիդային մոդիֆիկացիայի թողարկում՝ Audi A8 Hybrid-ի նմանությամբ:
Նաև հաղորդվում է, որ քանի որ VW-ը նոր Phaeton-ով նախատեսում է գնորդների համար պայքար մղել Jaguar XJ սեդանի հետ, նոր դրոշակակիրը առավել էմոցիոնալ և «վայրագ» պետք է լինի:










