Փարիզում որոշվել են «Տարվա ավտոմեքենա 2013»-ի հավակնորդները
Փարիզի միջազգային ավտոսրահի շրջանակներում որոշվել է այն ավտոմեքենաների թեկնածուների նախնական ցանկը, որոնք կմասնակցեն «Տարվա ավտոմեքենա 2013» մրցույթին: Ցանկը բաղկացած է տարբեր մակնիշների 34 մոդելներից: Դրանց շարքում շատ են փարիզյան շոուի նորույթները, հաղորդում է auto.vesti.ru-ն:
Մրցույթի պաշտոնական կայքի տեղեկություններով, վերջնական ցանկը կձևավորվի այս տարվա դեկտեմբերի սկզբին:
Ներկայացված ցանկը նախնական է և բաղկացած է մեքենաներից, որոնք արդեն հայտնվել են շուկայում, կամ վաճառքի կհանվեն մոտ ամիսներին: Դրանք բոլորը հասանելի են կամ հասանելի կլինեն նվազագույնը 5 եվրոպական երկրներում, իսկ կանխատեսվող վաճառքները պետք է տարեկան ավելի քան 5 հազար մեքենա կազմի:
Աշխարհի լավագույն ավտոմեքենան պետք է որոշի 58 արհեստավարժ ավտոլրագրողներից կազմված ժյուրին, որոնք ներկայացված են Եվրոպայի 22 երկրներից:
Եվ այսպես, «Տարվա ավտոմեքենա» մրցույթին կմասնակցեն հետևյալ մոդելները`
Audi A3
BMW 3 Series
Chevrolet Malibu
Dacia Lodgy
Fiat 500L
Ford B-Max
Honda CR-V
Hyundai i30
Hyundai Santa Fe
Kia cee'd
Kia Optima
Lancia Flavia
Mazda6
Mercedes-Benz A-Class
Mercedes-Benz SL
Mitsubishi Outlander
Mitsubishi ASX/Citroen Aircross/Peugeot 4008
Opel Adam
Opel Mokka
Peugeot 208
Porsche Boxster
Renault Clio
Skoda Rapid/Seat Toledo
Smart ED
Subaru Impreza
Subaru XV
Subaru BRZ/Toyota GT86
Tata Vista
Toyota Auris
Toyota Prius Plug-in
Toyota Prius Plus
Volkswagen Golf
Volvo V40
Volvo V60 Plug-in.










